ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ձևավորվում է նոր քաղաքական մեծամասնություն

 Ձևավորվում է նոր քաղաքական մեծամասնություն
12.05.2024 | 23:53

Ամենակարևորը, որ այսօր տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում և հաջողվել է բեկել Բագրատ Սրբազանին, այն է, որ բոլոր հարցումներով հասարակության 70%-ը, որը չի վստահում ո՛չ ընդդիմադիր տիտղոսային իսթեբլիշմենթին, և ո՛չ էլ, առավել ևս, իշխանությանը, սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ: Ձևավորվում է նոր քաղաքական մեծամասնություն՝ դեռևս զգուշավոր, դեռևս հաշվարկող, բայց միայն ու միայն աճի միտումով: Սա է պատճառը, որ հրապարակի քանակը չի նվազում, սպասումներն ավելանում են, սթափ մտածողությունն ու ոչ հապճեպությունը դառնում են դոմինանտ:

Բագրատ Սրբազանին հաջողվում է լուծել մեկ կարևորագույն խնդիր՝ նա չի գնում ագրեսիվ հակաքարոզչության և սև PR-ի ճանապարհով, այլ գնում է արժեքային և սկզբունքային քաղաքական և հանրային հաստատուն մեծամասնության ձևավորման ճանապարհով:

P.S. Սա քաղաքական ամենահաստատուն և խորքային ճանապարհն է, որը պահանջում է համբերատարություն և մերժում է չմտածված շտապողականությունն ու պատեհապաշտությունը:Սա ամենաթանկ, կայուն և հենասյունային սոցիալական բազան է ու քաղաքական կապիտալը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ